National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.05.2021
Խորհրդարանն ավարտեց հերթական նիստերի աշխատանքը
1 / 28

Մայիսի 27-ի հերթական նիստում Ազգային ժողովը շարունակեց ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումը:

Մտքերի փոխանակության շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ այսօր տեղի ունեցած իրադարձությանը` նշելով.  «Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ  սահմանից գերեվարվել են հայ զինծառայողներ: Սակայն ՀՀ սահմանի դեպքում դա չենք կարող անվանել գերեվարում: Դա առեւանգում է: Եվ տեղի է ունենում այն պարագայում, երբ մեր միջազգային  գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս եւ  իրերն իրենց անունով չեն կոչում: Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման եւ պարտադիր կերպով հստակ գնահատական եւ  դիրքորոշում հայտնել  Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների վերաբերյալ: Մեր հանրության շրջանում կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ պետք է արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Եւ այդ օպերատիվ գործողությունների հապաղումն է, միգուցե, որ հասցնում է նման զարգացումների եւ էսկալացիաների:  Ես կարծում եմ, որ հետագա լարումներից եւ բախումներից խուսափելու համար, այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում Հայաստանը, այն միջազգային գործընկերները,  որոնց անհանգստացնում են Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողությունները եւ զարգացումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության նկատմամբ,  պետք է հստակ գնահատական տան»:

«Գեղարքունիքի մարզի սահմանային պահպանության տարածքում  ադրբեջանցիները մտնում եւ գերեվարում են մեր զինվորներին: Սա այլեւս աղետ է, սա անթույլատրելի է: Այս աղետը  կանգնեցնել է պետք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկած օրինագծերը:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց հերթական նիստերի աշխատանքը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am